ՄԽ համանախագահները Լաչին, Զանգելան, Քուբաթլու ու Քելբաջար են այցելել![]() 19 հունիսի 2017 - 21:13 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Երևան, Ստեփանակերտ ու Բաքու կատարած այցի առնչությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ բացի 3 կողմերի իշխանությունների հետ հանդիպումներից, Բաքվում եղել է նաև հանդիպում տեղի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ: ԼՂ-ում համանախագահներն այցել են են «Զանգելանի, Քուբաթլուի, Լաչինի ու Քելբաջարի շրջանները»: Նշվում է, որ Բաքվում համանախագահները կոչ արեցին Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ լարվածության հետագա աճից, նույն կոչն արվեց նաև Ստեփանակերտում ու Երևանում: Համանախագահները կոչ արեցին կողմերին քննարկել շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազմանն ուղղված քայլեր քննարկել: Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Հունիսի 16-ին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |