Սիրիայում կոալիցիոն ուժերի ավիահարվածի հետևանքով մեկ ընտանիքի 12 անդամ է զոհվել

Սիրիայում կոալիցիոն ուժերի ավիահարվածի հետևանքով մեկ ընտանիքի 12 անդամ է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան նոր ավիահարվածներ է հասցրել Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող սիրիական Թել-Շաեր գյուղին: Օդային հարձակման հետևանքով զոհվել է 12 անդամից բաղկացած մեկ ամբողջ ընտանիք, տեղի ԶԼՄ-ներին հղումով հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ամերիկյան օդային հարձակումների և դրա դաշնակիցների հասցրած հարվածների հետևանքով Սիրիայի Ռաքքա և Դեյր-Զոր նահանգներում միայն վերջին մեկ ամսվա ընթացքում զոհվել է ավելի քան 200 խաղաղ բնակիչ:

Մայիսի լույս 6-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են միջսիրիական բանակցությունների մասնակիցներ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Աստանայում մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը:

Սիրիայի տարածքում, ըստ պայմանավորվածության, 4 գոտի է ստեղծվել, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---