Ամերիկացի ուսանողը մահացել է ԿԺԴՀ բանտից ազատվելուց 1 շաբաթ անց![]() 20 հունիսի 2017 - 11:08 AMT PanARMENIAN.Net - 22-ամյա ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը, որը 17 ամիս է անցկացրել հյուսիսկորեական բանտում, մահացել է հիվանդանոցում բանտից ազատվելուց մի քանի օր անց: Նա մահացել է՝ դուրս չգալով կոմայից: Այդ մասին հայտնել են նրա հարազատները: Իրենց հայտարարության մեջ հարազատները շնորհակալություն են հայտնել Օհայո նահանգի Ցինցինատի բուժկենտրոնի բժիշկներին, որոնք «արել են ամեն հնարավորը Օտտոյի համար»: Հայտարարության մեջ ասվում է, որ ցավոք, դաժան կտտանքները, որոնց ենթարկվել է երիտասարդը, միակ ելքն էին թողել հարազատներին՝ սգալ նրա մահը, գրում է tjournal-ը: 2016-ի մարտին Վոմբիերին դատապարտել էին 15 տարվա տաժանակիր աշխատանքների Հյուսիսային Կորեայի հյուրանոցում քարոզչական բնույթի պաստառը պոկելու համար: Դատարանում ամերիկացին ամբողջովին խոստովանել էր մեղքը և ասել, որ սխալ է գործել: 2017-ի հունիսի 13-ին կոմայից մեջ ընկած ուսանողին ազատեցին բանտից ու տարհանեցին: Ըստ Հյուսիսային Կորեայի իշխանությունների, ուսանողը բոտուլիզմով է հիվանդացել և կոմայի մեջ ընկել քնաբեր ընդունելոց հետո: ԱՄՆ-ում հայտնաբերվեց, որ նրա ուղեղի բջիջների մեծ մասը մեռած ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |