Հայ համայնքը կամուրջ է Լիբանանում ներքաղաքական դիմակայության կողմերի միջեւ10 դեկտեմբերի 2007 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Անդրադառնալով լիբանանահայերի դիրքորոշմանը, պետք է ի նկատի ունենալ, որ այստեղ գործում են երեք քաղաքական կուսակցություններ` ՀՅԴ-ն, Ռամկավար-ազատական եւ Հնչակյան կուսակցությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, կուսակցությունները տարբեր ուղեգծեր եւ մոտեցումներ ունեն: «Սակայն ամեն անգամ, երբ Լիբանանի քաղաքական մակարդակով միջհամայնքային երկխոսության եւ քննարկման միջավայրում հայության անունից ներկայանալու անհրաժեշտություն է առաջանում, երեք կուսակցությունները ազգային-քաղաքական խոհեմություն են ցուցաբերում եւ ներկայանում են միացյալ պատվիրակությամբ, այդպիսով կանխելով հայության քաղաքական շրջանակներում պառակտման երեւույթների շահարկման փորձերը: Լիբանանահայության քաղաքական կեցվածքը ողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում օրինակելի է եղել այն առումով, որ մերժվել է ներքաշումը ներլիբանանյան բախումներում եւ միշտ կամուրջի դեր է կատարել ներլիբանանյան կողմերի միջեւ երկխոսության հող պատրաստելու եւ խաղաղ բանակցային գործընթաց կազմակերպելու առումով»,-ասել է Քանդահարյանը: Նա ասել է նաեւ, որ չնայած այսօր Լիբանանի հայ համայնքը բախումնային ապահով վիճակում չի գտնվում, այսուհանդերձ Լիբանանի քաղաքական դաշտը անմիաբան է, բավական լարված եւ ըստ էության նույնիսկ փակուղային: «Այս բեւեռացած մթնոլորտի մեջ լիբանանահայության մասին լիբանանյան տարբեր կողմեր ասում են, թե անկախ որոշակի տարակարծություններից հայ քաղաքական կուսակցությունները գիտեն գերադասել լիբանանյան հայրենիքի շահերը: Էլ չեմ խոսում համահայկական կարեւորություն ունեցող խնդիրներում լիբանանահայերի միասնության մասին, որոնք բազմիցս են դրսեւորվել` ցեղասպանության, ղարաբաղյան հիմնախնդրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների, թուրքական գործոնին հակազդելու հարցերում եւ այլն»,-ընդգծել է Շ.Քանդահարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |