Բախումներ Թուրքիայի արևելքում. 1 զինվորական սպանվել է, 6-ը՝ վիրավորվել![]() 20 հունիսի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսկացության (ՔԱԿ) զինյալները Թուրքիայի արևելքում գնդակոծել են զինվորականների պարեկախումբը: 1 թուրք զինծառայող սպանվել է, 6-ը՝ վիրավորվել: Հարձակումն իրականացվել է Հաքքյարի գավառում, զինվորականների պարեկախումբը գնդակոծվել է նռնականետերից ու խոշոր տրամաչափի զենքից: Տուժած զինվորականները տեղափոխվել են հոսպիտալ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը թուրքական Anadolu-ի վրա հղումով: Հունիսի 9-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման գավառում ականապատ մեքենա էր պայթել ոստիկանության պահակակետի մոտ: Առնվազն 3 զինծառայող էր վիրավորվել: Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել: Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը զեկույց է կազմել արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում պետության կողմից հայտարարված պարետային ժամերի վերաբերյալ: Զեկույցից պարզ է դարձել, որ 2015-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի հունիսի 1-ը նշյալ շրջանների 10 քաղաքում ու 43 շրջաններում ընդհանուր առմամբ 218 անգամ պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |