Գիտնականները մարդկության համար մահաբեր շոգ են կանխատեսում ապագայում![]() 20 հունիսի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի և բրիտանացի գիտնականները կարծում են, որ 21-րդ դարի վերջում Երկիր մոլորակի բնակչության երեք քառորդը կբախվի մահացու վտանգավոր շոգի հետ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Climate Change հանդեսում: Գիտնականների գնահատականներն արդարացի կլինեն այն պարագայում, եթե չկրճատվեն ջերմոցային գազի արտանետումները մթնոլորտ: Հակառակ դեպքում մահացու շոգի հետ կապված խնդիրներ կառաջանան մոլորակի բնակչության կեսի համար: Ամենածանր եղանակային պայմանները կլինեն արևադարձային շրջաններում, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Ըստ գիտնականների, կլիման այնքան արագ է փոխվում, որ մարդիկ հազիվ թե հասցնեն հարմարվել նոր պայմաններին: Այժմ, ըստ հեղինակի գնահատականների, շոգից տառապում է մոլորակի բնակչության ընդամենը մեկ երրորդը: Նման եզրակացության են եկել մասնագետները, վերլուծելով շոգից մարդկանց մահացության վիճակագրության մասին ավելի քան 1.900 հետազոտություն, 1980-ից սկսած: 2010-ին Մոսկվայում թեժ օդից ավելի քան 10.800 մարդ է մահացել, 2003-ին Փարիզում՝ 4.900, 1995-ին Չիկագոյում՝ 740 մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |