Սերժ Սարգսյան. Թուրքիան չի հարգում ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները10 դեկտեմբերի 2007 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի հարգում ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները, որոնք ներառում են Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը European Voice-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, այժմ լավ շանս կա Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական կարգավորման համար: «Մենք միշտ հարեւաններ ենք մնալու: Մենք չենք կարող մշտապես թշնամիներ լինել»,-ընդգծել է Հայաստանի վարչապետը: European Voice-ը հիշեցնում է, թե այն, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը եւ սահմանի բացմանը: Նշվում է նաեւ, որ Հայաստանի հարաբերությունները մյուս հարեւանի` Ադրբեջանի հետ լարված են Լեռնային Ղարաբաղի «սառեցված հակամարտության» պատճառով, որը «էթնիկ հայկական անկլավ է ադրբեջանական տարածքում եւ վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից 1990-ականներին սկիզբ առած պատերազմից ի վեր»: Երկու երկրները մասնակցում են Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին: Միջազգային ճգնաժամային խումբն իր վերջին զեկույցում զգուշացնում է, որ Ադրբեջանն օգտագործում է նավթի վաճառքից ստացած եկամուտները բանակի վերազինման համար եւ որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |