Ռազմաշունչ հայտարարությունները չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորմանը10 դեկտեմբերի 2007 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին: Այդ մասին երկուշաբթի Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Երլան Կուբաշեւը: «Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս որպես ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջատագով եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացին»,-ասել է Կուբաշեւը: Նրա խոսքերով, Ղազախսատնը աջակցում է կառուցողական երկխոսությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ կոչ է արել կողմնակիցներին զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից: «Ռազմաշունչ հայտարարությունները չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորմանը»,-ասել է Կուբաշեւը: Միեւնույն ժամանակ դիվանագետը կոչ է արել օգտագործել ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղության հաստատման գործում Ղազախստանի ունեցած փորձը եւ հրավիրել է բոլոր հակամարտող կողմերին օգտվել այդ հարթակից երկխոսության համար, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |