ԵԼՔ-ը միջնորդում է կալանքից ազատել Անդրիաս Ղուկասյանին![]() 20 հունիսի 2017 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «ԵԼՔ-ի պատգամավորները պատրաստ են նաեւ հանդես գալ որպես Անդրիաս Ղուկասյանի երաշխավոր: Առավոտյան գրությունը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին», - գրել է Փաշինյանը: Հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին: 2016 թվականի հուլիսի 31-ին Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ է գտնվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |