ԵՄ-ն €3 մլն կհատկացնի ՀՀ-ին Սիրիայից փախստականների համար![]() 21 հունիսի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն €3 մլն կհատկացնի Հայաստանին Սիրիայից փախստականներին օգնելու նպատակով: Այդ մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: Եվրամիության տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը հունիսի 20-ին հաստատել է 275 մլն եվրո ընդհանուր գումարի նախագիծը մեղմելու համար սիրիական ճգնաժամի հետևանքները: Նախագծի շրջանակում նախատեսվում է սատարել փախստականներին և նրանց ընդունող երկրներին՝ Հայաստանին, Թուրքիային, Լիբանանին, Հորդանանին, Իրաքին, արևմտյան Բալկաններին: Ընդհանուր գումարից 3 մլն եվրո կհատկացվի Հայաստանին՝ սատարելու համար Սիրիայից ներգաղթած փախստականներին՝ ընդլայնելով հասանելի բուժծառայությունների և հոգեբանասոցիալական ծառայություններին շրջանակը, բարելավելով բնակարանային պայմանները, ընդլայնելով տնտեսական նախագծերին մասնակցելու հնարավորությունները, ինչպես նաև նպաստելով դպրոցականների և ուսանողների ինտեգրմանը: €126.5 մլն կհատկացվի Թուրքիային, €90 մլն՝ Լիբանանում, Թուրքիայում և Հորդանանում կրթական ծրագրերի համար, €25՝ Իրաքում, Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում կանանց և աղջիկներին աջակցելու համար: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանն ընդունել է մոտ 22.000 սիրիացի փախստական: Photo. UNHCR ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |