Արոնյանը մասնակցելու է Grand Chess Tour-ի երկրորդ փուլին![]() 21 հունիսի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին: Տասը գրոսմայստեր կխաղա արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան): Հունիսի 17-ին Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը: Ավելի վաղ՝ 2017-ի ապրիլին, Լևոն Արոնյանը Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն է դարձել: Գերմրցաշարում Արոնյանը 4 անընդմեջ հաղթանակ էր տարել ու զբաղեցրել առաջին հորիզոնականը ժամանակից շուտ: Կարդացեք նաև՝ Արոնյանը 3 տեղով բարելավել է դիրքը համաշխարհային վարկանիշում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |