Ավստրիայի ԱԳ նախարարն առաջարկել է փակել մահմեդական մանկապարտեզները

Ավստրիայի ԱԳ նախարարն առաջարկել է փակել մահմեդական մանկապարտեզները

PanARMENIAN.Net - Ավստրիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը կողմ է արտահայտվել մահմեդական ընտանիքների երեխաների մանկապարտեզների փակմանը:

Պատասխանելով բանավիճային ակումբի վարողի հարցին այն մասին թե արդյոք անհրաժեշտ է փակել մահմեդական մանկապարտեզները՝ Կուրցն ասել է. «Անշուշտ: Դրանք պետք չեն: Մահմեդական մանկապարտեզներ չպետք է լինեն», - ասել է նա:

Նա նաև հավելել է, որ այդպիսի մանկապարտեզները մեկուսացած են ինչպես մշակութային, այնպես էլ լեզվական իմաստով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եվրոպան երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է ապրում, որի պատճառն առաջին հերթին զինված հակամարտություններն ու տնտեսական խնդիրներն են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---