Նախագահը՝ Բրյուսելում. Ներկայացվել են ԱԺ ընտրությունները, ՀՀ-ԵՄ օրակարգը![]() 22 հունիսի 2017 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրներին: Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում նախատեսվում է քննարկել միգրացիոն խնդիրների և դրանց հիմնարար պատճառների վերացմանն ուղղված հարցեր: ԵԺԿ գագաթնաժողովի հիմնական օրակարգային հարցերից բացի անդրադարձ է եղել Արևմտյան Բալկաններում տիրող իրավիճակին: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |