Բենիտա Ֆեռերո Վալդներ. Հայաստանը արդյունավետորեն է իրականացնում ԵՄ-ի հետ Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները12 դեկտեմբերի 2007 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգ այցելության շրջանակներում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդները գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետի հետ հանդիպման եւս մեկ հնարավորության համար, որը լավ առիթ է անդրադառնալու եւ քննարկելու ԵՀՔ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքն ու համագործակցության հեռանկարները: Նա նշել է, թե Հայաստանը բավականին արդյունավետորեն է իրականացնում Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները, եւ ողջունելի է այդ գործում նկատելի առաջընթացը: ՀՀ վարչապետը ԵՄ արտաքին կապերի հանձնակատարին փոխանցել է ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվությունը: Տիկին Ֆեռերո-Վալդները վստահեցրել է, թե ուշադրությամբ կծանոթանա այդ փաստաթղթին, եւ այնուհետ կդիտարկվեն Հայաստանի հետ համագործակցության հաջորդ քայլերը: ԵՄ արտաքին կապերի հանձնակատարը ՀՀ կառավարության ղեկավարից հետաքրքրվել է նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման բնագավառում ու Հայաստանի օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքով: Սերժ Սարգսյանը եւ Բենիտա Ֆեռերո-Վալդները խոսել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, ՀՀ նախագահական ընտրությունների եւ տարածաշրջանային խնդիրների մասին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |