ԵՄ երկրները նոր հիմնական համաձայնագիր են կնքել, որը կոչված է հեշտացնել որոշումների կայացումը ԵՄ ներսում13 դեկտեմբերի 2007 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների ղեկավարները Լիսաբոնում նոր համաձայնագիր են կնքել, որով որոշվում են ԵՄ հիմնական օրենսդիր կետերը: Համաձայնագիրը մշակվել է Եվրոպական սահմանադրության փոխարեն, որը մերժվել էր Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում անցկացված հանրաքվեներին 2005 թվականին:Նոր համաձայնագիրը կոչված է բարեփոխելու եվրոպական ինստիտուտները, որոնք բավական անարդյունավետ դուրս եկան, երբ Միությանը միացան եւս 12 պետություն: Համաձայնագիրը ենթադրում է երկու նոր պաշտոնների ստեղծում` ԵՄ նախագահ, ով նշանակվելու է երկուսուկես տարով, եւ արտաքին քաղաքականության ղեկավար: Համաձայնագիրը իրենից ներկայացնում է Եվրասահմանդրության պարզեցված տարբերակը: Դրանում օգտագործվում են ավելի համեստ սահմանումներ, չկան Միության դրոշի եւ հիմնի մասին հիշատակումներ: Նոր համաձայնագրի գլխավոր նպատակն է հեշտացնել որոշումների կայացումը ԵՄ ներսում` արգելելով վետոյի իրավունքը գործունեության մոտ հիսուն բնագավառներում եւ ասպարեզներում: Տարեսկզբին Եվրամիությունը նշել է Հռոմի համաձայնագրի ստորագրման 50-ամյակը, ինչը հանդիսացավ Եվրոպայի համախմբման սկիզբը: Այժմ ԵՄ առաջնորդները հուսով են նոր համաձայնագիր կնքել, որը կօգնի հաղթահարել ինքնատիպ «միջին տարիքի ճգնաժամը»: Իռլանդիան միակ երկիրն է, որը ծրագրում է նոր համաձայնագրի մասին հարցը հանրաքվեի ներկայցնել: Ճիշտ է, ինչպես ցուցադրում են հարցումները, իռլանդացիների մեծամասնությունը անտարբեր են կամ չեն կողմնորոշվել: Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների եւ Դանիայի խորհրդարանները նաեւ սպասում են բուռն քննարկումների Միության ճակատագիրը որոշող 250 էջանոց տեքստի շուրջ: Գերմանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը հայտարարում են համաձայնագիրը անհապաղ վավերացնելու պատրաստակամության մասին, որպեսզի կյանքի կոչեն բարեփոխումները արդեն 2009 թվականին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |