Հունիսի 18-ից 24-ը հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 400 անգամ![]() 24 հունիսի 2017 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաշանումները ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և, հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը հայկական առաջնագծի մերձակա հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ: Ներթափանցման փորձը կանխելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |