ՄԱԷ-ում Ռ.Քոչարյանի բանակցությունների հիմնական թեման եղել է տնտեսական համագործակցության զարգացումը14 դեկտեմբերի 2007 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանով, Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշել է երկու երկրների միջեւ առեւտրի ծավալների, երկկողմ ներդրումների աճը: ՀՀ նախագահը ընդգծել է, որ հետաքրքրություն է զգացվում նաեւ Հայաստանի հանդեպ ՄԱԷ-ի կողմից: Անդրադառնալով իր այցի մանրամասներին` Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ բարձր մակարդակով հանդիպումների հիմնական թեմաներն են եղել տնտեսական համագործակցության զարգացման հարցերը: Նրա խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2008 թվականին Հայաստան ՄԱԷ-ի պատվիրակության այցի վերաբերյալ, որի ընթացքում կքննարկվեն բարձր մակարդակով այցի կազմակերպման հարցերը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |