Հայաստանը պետք է արաբական երկրներին բացատրի Ղարաբաղի կարգավորման էությունը14 դեկտեմբերի 2007 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է արաբական երկրներին ներկայացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրական դրությունը: Այդ մասին Միավորված Արաբական Էմիրաթներ այցելության ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը Ղարաբաղի հարցով միակողմանի կարգով իր դիրքորոշումը հայտնելու հնարավորություն ունի Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպությունում, եւ այդ տեսանկյունից այցելությունները արաբական երկրներ Հայաստանի համար հատուկ կարեւորություն ունեն: «Այս այցելությունը ՄԱԷ հոյակապ հնարավորություն է ընձեռում ներկայացնելու` ինչպիսին է իրականում Ղարաբաղի կարգավորման դրությունը, ինչպես նաեւ ծանոթացնելու Հայաստանի դիրքորոշմանը»,- հայտարարել է արտաքին քաղաքականության գերատեչության ղեկավարը, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |