Թուրքիայի ժողովրդավարության մակարդակը կախված է եվրոպական «բլիթի» քաղցրությունից եւ մեծությունից14 դեկտեմբերի 2007 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի ամդանակցության հարցը հանդիսանում է Հայաստանի գործը եւ ազգային շահերի հարց: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: «Եթե դա լինի այն Թուրքիան, որը չի վախենում իր անցյալից, համապատասխանում է եվրոպական չափանիշներին ազգային փոքրամասնությունների իրավունքներին խոսքի ազատության ասպարեզում, ինչը շատ կարեւոր է տեղեկատվական դաշտի թափանցիկության տեսանկյունից, նկատի ունեմ արխիվներն ու փաստաթղթերը, ունենա թափանցիկ տնտեսություն, ապա դա կլինի հարեւան, որի մասին միայն կարելի է երազել»,- նշել է Աշոտյանը: Սակայն, քաղաքգետի կարծիքով, այսօր Թուրքիան դեռ հասուն չէ Եվրամիության համար: «Չարժէ նաեւ մոռանալ, որ եվրաինտեգրումը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը: Դա Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) ծրագիրն է, ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): ԵՄ անդամ Թուրքիա նշանակում է բաց ցամաքային սահման, առանց որի հնարավոր չէ լիակատար եվրաինտեգրում: Այսինքն, ռազմավարական տեսանկյունից, Հայաստանին իրոք ձեռնտու է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Եւ ժողովրդավարական Թուրքիան սկզբունքորեն հնարավոր է, ամեն ինչ կախված է եվրոպական «բլիթի» քաղցրությունից եւ մեծությունից»,- ընդգծել է հայ պատգամավորը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |