Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահ![]() 26 հունիսի 2017 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ: Այդ մասին հայտնի է դարձել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունիսի 26-ին մեկնարկած ամառային նստաշրջանում: Հունիսի 26-ին մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կտևի մինչև հունիսի 30-ը։ ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել նաև Մոլդովայի ներկայացուցիչ Վալերիե Ջիլեչին, ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: ԵԽԽՎ փոխնախագահները ընտրվում են յուրաքանչյուր նստաշրջանից առաջ և պաշտոնավարում մինչև հաջորդ նստաշրջան: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում առաջնային թեմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը, որը գարնանային նստաշրջանում հեռացվել է դահլիճից, ու ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Ագրամունտին։ Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:Ապրիլի 27-ին Պեդրո Ագրամունտին արգելեցին նախագահել նիստը, որտեղ ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI:Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով: ԵԽԽՎ նստաշրջանի առանցքային թեմաներից է լինելու Վեհաժողովում պառլամենտականների հեշվետվությունները, նրանց շրջանում տարածված կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումը։ Կքննարկվեն զեկույցներ, որոնք կենտրոնանում են միգրացիոն ճգնաժամին մարդասիրական ու քաղաքական պատասխանի վրա, միգրացիան որպես հնարավորություն Եվրոպայի զարգացման համար և փախստականների ինտեգրացիան կրիտիկական ճնշման պայմաններում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |