Հայաստանի համար հիմնական սպառնալիքը բխում է Թուրքիայից14 դեկտեմբերի 2007 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մինչեւ հիմա գտնվում է ազգային-պետական ինքնության փնտրտուքներում: Թուրքերը այդ գործընթացում են արդեն ավելի քան 70 տարի եւ ինչպիսին կլինի որոշման վերջին տարբերակը, հայտնի չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: «Սակայն հստակ հայտնի է մի բան. հիմնական սպառնալիքը Հայաստանի համար բխում է Թուրքիայից: Գլոբալ տեսանկյունից, հայ-թուրքական հարաբերությունները հանդիսանում են տարածաշրջանի աշխարհառազմավարական կառուցվածքի անկյունաքարը»- գտնում է նա: Նրա խոսքերով, հարաբերությունների բարելավումը բոլոր մակարդակներում կհանգեցնի տարածաշրջանի երկրների դիրքորոշման վերաիմաստավորման եւ առաջին հերթին, դա վերաբերում է Ռուսաստանին: «Բնական է, որ Իրանին, Վրաստանին ու Ադրբեջանին եւս: Կողմերից շատերն են շահագրգռված հարաբերությունների բարելավման հարցում: Ամենաակտիվն այդ հարցում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, սակայն Ռուսաստանը դեռեւս ոչ մի քայլի չի դիմում այդ ուղղությամբ: Մենք նրանից կարող էինք ավելին ակնկալել: Գուցե ՌԴ-ին հեռանկարում վախեցնու՞մ է 102-րդ ռազմակայանի փակման գործոնը: Սակայն մեր հարաբերությունները ավելի խորը հիմքեր ունեն, քան պարզապես ռազմական համագործակցությունը»,- ընդգծել է քաղաքագետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |