Եվրոպայի հայերը «Ոչ» են ասել Թուրքիային, ով չի ճանաչում Ցեղասպանությունը15 դեկտեմբերի 2007 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Եվրոպայի Հայկական դաշնությունը (EAFJD) ցույց է անցկացրել Բրյուսելում` կոչ անելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու նախապայմանների ցուցակում ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, Եվրոպայի հայերը ասել են «Ոչ» Թուրքիային, ով չի ճանաչում Ցեղասպանությունը, եւ հայտարարել են Կոպենհագենի չափանիշներին հետեւելու անհրաժեշտության մասին, ըստ որոնց ԵՄ-ին Թուրքիայի անդամակացելու նախապայմանների ցուցակում ընդգրկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Մենք դեմ չենք Թուրքիայի անդամակցությանը, մենք դեմ ենք այն Թուրքիային, որը հրաժարվում է լքել եւ ճանաչել Կիպրոսը, ճանաչել Ցեղասպանությունն ու քրդերի իրավունքները: Այն ժամանակ, երբ Եվրամիությունը պահանջել է Թուրքիայից մարդու իրավունքների հարգանք եւ Կիպրոսի ճանաչում, Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք պայման չի եղել անդամակցության համար»,- ասել է Եվրոպայի ՀՅԴ Դաշնակցութան ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը:Չնայած սառը եղանակին, ողջ Եվրոպայից մարդիկ էին հավաքվել, ովքեր ելույթ ունեցան Եվրոպայի Խորհրդի առաջ, որտեղ ԵՄ 27 անդամ-երկրները քննարկում էին թուրքական հարցը: Արդյունքում, փաստարկների սակավության պատճառով քննարկումը հետաձգվել է մինչեւ մյուս երկուշաբթի: Եվրոպայի Հայկական Դաշնությունը գտնում է, որ Թուրքիայի հետ բանակցությունների հարցով մոտեցումը «ընդունումից» փոխվել է «ընդունում կամ արտոնյալ գործընկերություն» վիճակի, դրական քայլ է հանդիսանում: Դա նորից քաղաքական վիճաբանություններ է բացում այն հարցով` արդյոք Թուրքիայի միացումը Եվրոպային Եվրամիության զարգացման բնական զարգացում է: «Անգամ այսօր, երբ եվրոպացիները չեն կարողանում որոշել` արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունները կզարգանան «արտոնյալ գործընկերության» համատեքստում, մենք գիտենք, որ Թուրքիան կփորձի մաքսիմալ արտոնություններ ստանալ ԵՄ-ից եւ կօգտագործի ճնշման բոլոր հնարավոր լծակները տնտեսական եւ ռազմական ներուժի ընդլայնման համար»,- հայտարարել է EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |