Կատարում ԱԱ-ի վերաբերյալ քվեարկությունից առաջ ՖԻՖԱ անդամի 10-ամյա աղջկա հաշվին $2 մլն է փոխանցվել![]() 27 հունիսի 2017 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2022 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու որոշման ընդունումը ՖԻՖԱ-ի կոմիտեի անդամներից մեկի 10-ամյա աղջկա հաշվին $2 մլն է փոխանցվել: Այս մասին ասվում է ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի անդամ Մայքլ Գարսիայի հրապարակած 400 էջանոց զեկույցում, Bild-ին հղումով հաղորդում է Championat.com-ը: Բացի այդ, ՖԻՖԱ-ի կոմիտեի մեկ այլ անդամ էլ Կատարի ֆուտբոլի ֆեդերացիային շնորհալակություն է հայտնել մի քանի հարյուր հազար եվրոյի փոխանցման համար: Պարբերականը Գարսիայի զեկույցին հղումով նաև պնդում է, որ կոմիտեի ևս 3 անդամ քվերակության նախօրեին Կատարի ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող անձնական ինքնաթիռով մեկնել են Ռիո դե Ժանեյրո: ՖԻՖԱ-ն Գարսիայի զեկույցի հիման վրա սեփական հետաքննությունն է անցկացրել, սակայն Ռուսաստանում և Կատարում, համապատասխանաբար՝ 2018 և 2022 թվականներին ֆուտբոլի ԱԱ-ի կազմակերպման չեղարկման համար բավարար ապացույցներ չի գտել: Ի պատասխան Գարսիան 2014-ի դեկտեմբերին հրաժարական տվեց: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |