Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածում տեղակայված «Համասի» օբյեկտներին![]() 27 հունիսի 2017 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Գազայի հատվածում տեղակայված «Համաս» շարժմանը պատկանող 2 օբյեկտին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Իսրայելի պաշտպանության բանակին հղումով: Իսրայելական կողմի գործողությունների հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվում: Հարձակումն իրագործվել է ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման: Արկն ամայի վայրում էր ընկել, մարդիկ և ենթակառուցվածքային օբյեկտները չէին տուժել: Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի ուժայինները պատրաստվում են քանդել Երուսաղեմի կենտրոնում կին սահմանապահին սպանած պաղեստինցիների տները: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ հավելելով, որ կձեռնարկվեն նաև այլ միջոցներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |