Պորտուգալիան եւ Ռումինիան հրաժարվում են ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը15 դեկտեմբերի 2007 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ չէ Կոսովոյի կողմից միակողմանի կարգով հռչակված անկախության ճանաչմանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Լուիշ Սոկրատեշը:«Իմ պատասխանն է` ոչ»,- ընդգծել է պորտուգալացի վարչապետը: Նա Կոսովոյի կարգավիճակի խնդիրը անվանել է «նուրբ»: Սոկրատեշը հայտնել է նաեւ, որ ԵՄ առաջնորդները ուրբաթ օրը Բրյուսելում անցած ձմեռային գագաթնաժողովին հավանություն են տվել այդ տարածաշրջանային կազմակերպության քաղաքացիա-ոստիկանական առաքելության ուղարկմանը Կոսովո: ԵՄ առաքելության աձնակազմում, որը, ինչպես սպասվում է, կփոխարինի ՄԱԿ-ի առաքելությանը Կոսովոյում, 1,8 հազար մարդ է ընդգրկվելու, այդ թվում 1,4 հազար ոստիկաններ: Իր հերթին, Ռումինիան եւս մտադիր չէ ճանաչել Կոսովոյի անկախությունը` հռչակված միակողմանի կարգով: «Ելնելով տարածքային ամբողջականության եւ անխախտության սկզբունքից` մենք չենք կարող ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը»,- հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն: Նշենք, որ 1999 թվականից ի վեր Կոսովոն, որը հանդիսանում էր Սերբիայի տարածքի մի մասը, գտնվում է ՄԱԿ-ի վերահսկողության տակ: Կոսովոյի ղեկավարությունը անկախություն է պահանջում, Սերբիայի իշխանությունները դեմ են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |