ԱՄՆ շարունակելու են լիկատարար աջակցություն ցուցաբերել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման սկզբում նախարարը շնորհավորեց Ջոզեֆ Փենինգթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ երկու երկրնեի միջեւ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում: Կարեւորելով ՀՀ կառավարության եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը Ջոզեֆ Փենինգթոնը պատրաստակամություն հայտնեց շարունակելու ԱՄՆ աջակցությունը, ԱԳԳԾ շրջանակներում իրականացվող գործընթացներին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Ջոզեֆ Փենինգթոնը փաստեց, որ ԱՄՆ շարունակելու է լիկատարար աջակցություն ցուցաբերել Մինսկի խմբին ամերիկյան համանախագահի միջոցով, որն ի դեպ, չնայած Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին, հստակ նշել է ԱՄՆ դիքորոշումը, այն է` ռազմական ճանապարհով խնդրի լուծման բացառում: Հանդիպման վերջում կողմերն անդրադարձան հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակին, խոսեցին հետագա անելիքների մասին:
 Ուշագրավ
---