Թուրքիայում կաթոլիկ եկեղեցականի հանդեպ մահափորձ է կատարվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Իզմիրում վիրավորվել է հռոմեական կաթոլիկ սուրբ Անտուան եկեղեցու սպասավորը: Իտալացի եկեղեցական Ադրիանո Ֆրանչինին դանակի հարված է ստացել որովայնի շրջանում եւ հասցվել է տեղի հիվանդանոց: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը հետաքննում է պատահարը, հարձակման մանրամասները հայտնի չեն:



Հիշեցնենք, որ անցյալ տարի թուրք ազգայնականների ձեռքից Տրաբզոնում զոհվեց իտալացի կաթոլիկ եկեղեցական Անդրեա Սանտորոն: Ընթացիկ տարվա ապրիլին Մալաթիայում ծայրահեղ աջ կազմակերպության ներկայացուցիչները հարձակվել էին քրիստոնեական հրատարակչության վրա: Սպանվել է երեք մարդ, որից մեկը Գերմանիայի քաղաքացի էր: Մալաթիայի դատախազությունը պահանջում է դատապարտել երեք դատապարտյալներին, որոնք մեղադրվում են սպանությունների կատարման համար, ցմահ բանտարկության, հաղորդում է NTV-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---