Սեյվան Բարզանի. Եթե թուրքական բանակը Իրաք մտնի, քրդերը կտեղափոխեն ռազմական գործողություններն Ադրբեջան17 դեկտեմբերի 2007 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Եթե թուրքական բանակը Հյուսիսային Իրաք մտնի, քրդերը կտեղափոխեն ռազմական գործողություններն Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Սեյվան Բարզանին, հաղորդում է Day.az-ը: Հիշեցնենք, որ լույս կիրակի օրվա գիշերը Թուրքիայի ռազմա-օդային ուժերը հարձակվել են Իրաքի հյուսիսային շրջաններում գործող քուրդ գրոհայինների դիրքերի վրա: Զապ, Այասին եւ Խակուրկ շրջաններում գրոհայինների դիրքերը հարձակման են ենթարկվել 01:00-ից մինչեւ 04:15-ը: Օդային գործողությանը մասնակցել են F-16 24 ինքնաթիռներ, որոնք տեղակայված են Դիարբեքիր նահանգում երկրի հարավ-արեւելքում: Բացի այդ, գրոհայինների դեմ գործի է դրվել ծանր հրետանին: Իրաքյան իշխանությունների հաղորդագրությունների համաձայն, հրետակոծվել է 10 գյուղ: Արդյունքում մի կին է զոհվել, եւս երկու հոգի վիրավորվել են: Նշենք, որ ըստ անկախ փորձագետների այսօր Ադրբեջանում բնակվում է շուրջ 200 հազար տեղացի քուրդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |