ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ղարաբաղյան խնդրի լուծումը ռազմական ճանապարհով բացառված է17 դեկտեմբերի 2007 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Նա հիշեցրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության մասին, առ այն, որ «չնայած ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին, ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում` խնդրի լուծումը ռազմական ճանապարհով բացառվում է»: Ամերիկացի դիվանագետը նշել է նաեւ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված բոլոր հարցերին բոլորից լավ կպատասխանի ինքը համանախագահը: «Հունվարին Մեթյու Բրայզան Երեւան կժամանի եւ կպատմի գործընթացի վերջին զարգացումների մասին»,-ասել է Փենինգտոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |