Դեսպան. ՀՀ-ն հուսով է լքել ԱՄՆ-ի՝ վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկը![]() 28 հունիսի 2017 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Երևանը հուսով է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանը ներմուծվող ապրանքների համար պարտադիր ստուգման ենթակա երկրների ցանկից հանելու վերաբերյալհամաձայնագիր կնքել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, հաղորդում է Sputnik-ը: «Մենք իրավական հարթակում գտնվող մի քանի համաձայնագիր ունենք՝ կրկնակի հարկման բացառման և Հայաստանը վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկից հանելու վերաբերյալ, և մենք ուզում ենք ստորագրել դրանք»,- ասել է Հովհաննիսյանը: Նա նշել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիրաների սեկտորը Հայաստանում բարեհաջող զարգանում է: «Մենք ուզում ենք մինչև [ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև] հաջորդ հանդիպումը շրջանակային համաձայնագիր նախապատրաստել: Մենք հարցը քննարկել ենք ամերիկացիների հետ և աշխատում ենք դրա վրա: Հոկտեմբերին մենք կմիանանք ԱՄՆ-ՀՀ միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպմանը, և այս համաձայնագիրն օրակարգում կլինի»,- հավելել է դեսպանը: 2015-ի սեպտեմբերին Վաշինգտոնն ու Երևանն առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որը պետք է օգնի կողմերին որոշել այն ոլորտները, որոնք նպաստում են փոխադարձ առևտրի ու ներդրումների զարգացմանը: ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատմամբ, 2015-ին ԱՄՆ-ից ՀՀ էքսպորտը կազմել է $43.6 մլն, իսկ իմպորտը՝ $42.6 մլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |