Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրն ուղարկել է Պետդումա![]() 28 հունիսի 2017 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրն ուղարկել է Պետդումա՝ վավերացման համար: Ըստ 2016-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի, զորախումբը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում՝ կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հունիսի 27-ին Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորքերի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում: Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |