Վառնա-Երևան, Երևան-Վենետիկ. Մի շարք ոչ կանոնավոր չվերթներ են մեկնարկելու![]() 28 հունիսի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մի շարք ավիաընկերությունների ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել: Ներկայացվել են ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: Այսպես, օրինակ՝ Վառնա-Երևան-Վառնա չվերթն կիրականացնի «Բուլգարիա Էյր»-ը հուլիսի 5-ից օգոստոսի 30-ը: Հուրգադա-Երևան- Հուրգադա չվերթը կիրականացնի «Էյէմսի Էյրլայնզ»-ը հուլիսի 17-ից սեպտեմբերի 10-ը: Հուրգադա-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությունը կկատարի «Էյէմսի էյրլայնզը» սեպտեմբերի 17-ին: Հռոդոս-Երևան-Հռոդոս չվերթը կիրականացնի «Էգեյան ավիաուղիներ»-ը հուլիսի 8-ից օգոստոսի 29-ը: Երևան-Արաքսոս-Երևան չվերթը կիրականացնի «Ավիակոմպանիա Արմենիան» հուլիսի 21-ից օգոստոսի 31-ը: Երևան-Բարսելոնա-Երևան չվերթը կիրականացնի «Ավիակոմպանիա Արմենիան» հուլիսի 12-ից մինչև հոկտեմբերի 28-ը: Երևան-Վենետիկ-Երևան չվերթը կկատարի «Ավիակոմպանիա Արմենիան» հուլիսի 8-ից սեպտեմբերի 9-ը: Երևան-Կորֆու-Երևան չվերթը կիրականացնի «Ավիակոմպանիա Արմենիան» հուլիսի 30-ից օգոստոսի 29-ը: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017-ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875.011 մարդ, որը 30.5%-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի մայիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198.182 մարդ՝ 34.5%-ով գերազանցելով 2016-ի նույն ամսվա ցուցանիշը: 2017-ի հունվար-մայիս ամիսներին, 2016-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 27.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017-ի առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81.5%-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |