Հայ բլոգերները Երեւանում «Ադրբեջանի օրերի» կազմակերպչին խորհրդանշական նվեր են հանձնել` սապոն17 դեկտեմբերի 2007 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ հայ բլոգերներ Երեւանում «Ադրբեջանի օրերի» կազմակերպիչ Գեորգի Վանյանին խորհրդանշական նվեր են հանձնել` սապոն: Նվերները հանձնվել են հետեւյալ մաղթանքով. «Ավելի հեշտ աշխատեք»: Բլոգերների նման արարքը մի նպատակ ուներ` դաս տալ այսպես կոչված «Ադրբեջանի օրերի» կազմակերպիչներին:Նշենք, որ դեկտեմբերի 17-ին Երեւանում բավական տարօրինակ, եթե չասենք ավելին, միջոցառում է սկսվել` «Հայաստանում Ադրբեջանի օրեր»: Կազմակերպիչներն են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տխրահռչակ տնօրեն Աշոտ Բլեյանը եւ նրա աջ ձեռք Գեորգի Վանյանը, ով ներկայացնում է այպես կոչված Խաղաղության կովկասյան կենտրոնը. միջոցառումը հովանավորում է Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Չխոսելով տվյալ միջոցառման անհեթեթության մասին, որը արվում է համատեղ մի երկրի հետ, որը փորձում է միջազգային հանրության աչքերում արդարացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, նկատենք, ասենք, որ նման բան դժվար թե կայանար Ադրբեջանում: Երեւի թե, պաշտոնական Բաքուն ավելի շատ է հոգում ազգային անվտանգության մասին, քան Երեւանը, քանի որ անգամ գիտության եւ կրթության նախարարությունը ոչ մի կերպ չարձագանքեց դրան: Ավելին, հայ դպրոցականներին առաջարկվում է շարադրություն գրել հետեւյալ թեմաներով. «Բաց նամակ իմ ադրբեջանցի հասակակցին», «Ինչպիսին եմ տեսնում Ադրբեջանը», «Հայաստան-Ադրաբեջան` ապագա» եւ վերջապես, շարադրություն ազատ թեմայով` «Ադրբեջան»: Մեկնաբանություններն ավելորդ են, եթե հաշվի առնենք, որ գրելու են Բլեյանի սաները, որոնց սովորեցնում են, որ «Բաքուն եւ Անկարան Հայաստանի լավագույն բարեկամներն են, իսկ ողջ չարիքը գալիս է Սփյուռքից եւ դաշնակներից, ովքեր ստիպում են խոսել ինչ-որ ցեղասպանության մասին»: Ոչ ոք չի ցանկանում պատերազմել, առավել եւս հայերը, սակայն խաղաղության ցանկության եւ հայրենիքի դավաճանության միջեւ տարբերություն կա, որը ի վիճակի չեն հասկանալ Բլեյանն ու Վանյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |