ԱՄՆ Կոնգրեսը նվազեցրել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը մինչեւ $58,5 միլիոն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը նվազեցրել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը, սակայն պահպանել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA),

2008 թվականին Հայաստանին 58,5 միլիոն է հատկացվելու, իսկ Լեռնային Ղարաբաղին` 3 միլիոն` որպես մարդասիրական օգնություն:



«Մեզ անհանգստացնում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության նվազումը, հատկապես այն տեսանկյունից, որ շարունակվում է Հայաստանի շրջափակումը Թուրքիայի եւ Ադբեջանի կողմից, եւ Բաքուն հայտարարում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր բարեկամներին, որոնց վրա մեծ ճնշում է գործադրվում»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Վրաստանին օրինագծով հատկացվել է $50,5 միլիոն, Ադրբեջանին` $19 միլիոն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---