ԵԽՎՎ-Ն ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵՑ ԲԱՔՎԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ28 սեպտեմբերի 2002 - 20:41 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ն, հնարավոր է, վերջին անգամ, պաշտոնապես նախազգուշացրեց Բաքվին մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների ու Եվրախորհրդին անդամակցելիս իր ստանձնած պարտավորությունների չկատարման անթույլատրելիության վերաբերյալ: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանում դիտարկման վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում խիստ քննադատություն է հնչել պաշտոնական Բաքվի հասցեին: Երբ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւն Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրեաս Գրոսին բողոքներ է ներկայացրել զեկույցի բովանդակության վերաերյալ, վերջինս հայտարարել է. «Ես հասկանում եմ, որ դուք մտահոգված եք տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Սակայն հաշվի առեք, որ Եվրախորհրդում ցնցված են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններով»: Զեկույցի հեղինակները մատնանշում են Ադրբեջանում վերջերս կայացած հանրաքվեի ընթացքում տեղ գտած լուրջ իրավախախտումներն ու զանգվածային զեղծարարությունները: Բացի դրանից, մատնանշվում են լրագրողների իրավունքների խախտման փաստերը: Օրինակ է բերվում Ադրբեջանի նախագահի հրամանագիրը փաստացի գրաքննադատության կիրառման մասին` ԶԼՄ-ներում պետական գաղտնիքի չտարածման պատրվակով: Բոլոր այս փաստերը գնահատվում են, որպես եվրոպական նորմերին հակասող եւ իշխանությունների կողմից Եվրախորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների չկատարում: Զեկույցում նաեւ լուրջ մտահոգություն է արտահայտվում այդ երկրում քաղբանտարկյալների առկայության առնչությամբ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |