Բրիտանացիները թռչող մեքենայի նախագիծ են ներկայացրել

Բրիտանացիները թռչող մեքենայի նախագիծ են ներկայացրել

PanARMENIAN.Net - Neva Aerospace բրիտանական ընկերությունը ներկայացրել է ուղղահայաց վերելքով ու վայրէջքով և արագ հորիզոնական թռիչքով անհատական թռչող սարքի նախագիծը: Նոր թռչող մեքենան կկարողանա տեղափոխել վարորդին կամ մինչև 100 կգ բեռ՝ անօդաչու համակարգով:

Բրիտանական թռչող մեքենայի նախագիծը, որը ստացել է AirQuadOne անունը, ենթադրում է 100 կգ քաշով մարտկոցի օգտագործում:

Ներկայացված նախագծի համաձայն, AirQuadOne-ի մասսան կկազմի մոտ 500 կգ: Այն կկարողանա մինչև 80 կմ/ժ արագոթյուն զարգացնել և թռիչքներ իրականացնել մինչև 900 մ բարձրության վրա: Մեքենայի թռիչքի տևողությունը կկազմի 20-30 րոպե:

Թե երբ են նախատեսում սկսել մեքենայի ստեղծումն ու փորձարկումները, չի հստակեցվում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---