Վարդան Օսկանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունները կշարունակվեն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ողջունել են Հայաստանի եւ Ադբեջանի պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների շարունակության մասին նաեւ առաջիկա տարում, չնայած առաջիկա նախագահական ընտրություններին երկու երկրներում: Այդ մասին այսօր մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նա հույս է հայտնել, որ, անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, հանրապետության արտաքին քաղաքական կուրսը չի փոփոխվի:



ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ համանախագահները Ղարաբաղի հակամարտության կողմերին փոխանցեցին հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների տեքստը, որում կողմերի չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացված են համանախագահների առաջարկությունները: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Երեւանին ու Բաքվին հավանություն տալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդհանուր հայեցակարգի ընդունմանը, որի արդյունքում կմշակվի համապարփակ Խաղաղության համաձայնագիրը:
 Ուշագրավ
---