Հետազոտություն. ՀՀ ու Ղարաբաղի կանայք 8000 տարում գենետիկորեն գրեթե չեն փոխվել

Հետազոտություն. ՀՀ ու Ղարաբաղի կանայք 8000 տարում գենետիկորեն գրեթե չեն փոխվել

PanARMENIAN.Net - Դանիացի, հայ, ռուս ու բրիտանացի գիտնականներից կազմված խումբը պարզել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8000 տարում գենետիկայի տեսանկյունից գրեթե չեն փոխվել:

Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում:

«Սա բավականին հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակաշրջանում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխությունների է ենթարկվել: Սակայն դրանք, կարծես, կապված չեն գենետիկ փոխակերպման հետ, համենայնդեպս՝ կանանց դեպքում», - գրում են հոդվածի համահեղինակներ Աշոտ Մարգարյանն ու Մորթեն Ալենֆերթը Cell Press ամսագրում (մեջբերումն՝ ըստ Eurekalert-ի):

Գիտնականները վերլուծել են 52 կմախքի միթոխոնդրալ գենոմները, որոնցից ամենահները 7800 տարեկան են, ու համեմատել են դրանք 206 հայաստանցիների և ԼՂՀ բնակիչների գենոմի հետ:

Նմանատիպ հետազոտություն կանցկացվի նաև Վրաստանում ու Ադրբեջանի արևելքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---