ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ28 սեպտեմբերի 2002 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ընդհուպ մոտեցել է այն սահմանագծին, որից հետո սկսվում է քաղաքացիական պատերազմը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին Բի-Բի-Սի ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրեաս Գրոսը: Նրա կարծիքով, երկրում ստեղծված լարվածության պատճառը երկրի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ծայրաստիճան սրված հարաբերություններն են: Իրավիճակի նորմալացման համար, ինչպես գտնում է եվրոպացի խորհրդարանականը, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է իր իշխանական լիազորությունների մի մասը հանձնի ընդդիմությանը, ինչը թույլ կտա ապացուցել վերջիններիս իրենց օրինական լինելը: «Դա հատկապես կարեւոր է անել այժմ` գալիք նախագահական ընտրությունների նախօրեին»,- գտնում է Ա. Գրոսը: Նրա կարծիքով, քաղաքական դաշտի ոչ բավարար զարգացվածության պատճառով, Ադրբեջանի իշխանությունները եւ ընդդիմությունը չեն կարողանում համակարգել իրենց գործունեությունը: «Նրանք արհամարհում են միմյանց, այդ պատճառով տպավորություն է ստեղծվում, թե ապրում են տարբեր երկրներում»,-նշել է ԵԽԽՎ պատգամավորը: Նման իրադրությունը, գտնում է նա, չափազանց վտանգավոր է հասարակության համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |