ԻՊ մահապարտ-ահաբեկիչները հարձակվել են լիբանանցի զինվորականների վրա

ԻՊ մահապարտ-ահաբեկիչները հարձակվել են լիբանանցի զինվորականների վրա

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի սահմանային գոտու մոտակայքում տեղակայված լիբանանցի զինվորականների վրա:

Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 30-ի առավոտյան, Էրսալ քաղաքի մոտակայքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում լիբանանյան բանակի խուզարկության ժամանակ, հաղորդում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ հարձակվողները հինգն են եղել, տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է յոթ զինվոր։

Միրևնույն ժամանակ ՌԻԱ Նովոստի գործակալությունը հաղորդում է, որ հինգ մահապարտ պայթեցրել է իրեն զինվորականների կողքին, իսկ վեցերորդ ահաբեկիչը նռնակ է նետել նրանց վրա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները տարբեր երթուղիներով տեղաբաշխվում են Սիրիայի Համա գավառում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---