Ռուսաստանը սատարում է Թուրքիային քրդական հարցում19 դեկտեմբերի 2007 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Մենք սատարում ենք Թուրքիային ահաբեկչության դեմ նրա պայքարում»,-հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին քաղաք Էսքիշեխեր այցելության եւ նահանգապետ Կադիր Չալիշիջիի հետ հանդիպման ընթացքում: «Մեզ հայտնի է, թե ինչ է ահաբեկչությունը, ուստի մենք սատարում ենք Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է նա: Դեսպանի խոսքերով, Ռուսաստանը Թուրքիայի ամենախոշոր տնտեսական եւ առեւտրային գործընկերն է, իսկ երկու երկրների ղեկավարների միջեւ «շատ ամուր քաղաքական հարաբերություններ» են հաստատվել: «Մեր երկրների հետաքրքրությունը միմյանց նկատմամբ աճում է օրեցօր եւ նախադրյալներ կան, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ արտաքին առեւտրի շրջանառությունը կհասնի 26 միլիարդ դոլարի»,-ընդգծել է ռուս դիվանագետը, հաղորդում է Aksam թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |