Շարմազանով. Շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է![]() 1 հուլիսի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի և Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ հանդիպմանը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքների մասին, որի պատճառով զոհեր են լինում: Նա հավելել է, որ Թուրքիան իր հերթին սրում է տարածաշրջանային լարվածությունը` փակ պահելով Հայաստանի հետ սահմանը և սատարելով Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին: Կողմերը կարևորել են աշխարհում ահագնացող ահաբեկչությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը: «Մենք պետք է միավորվենք ահաբեկչության, այլատյացության և խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Հայաստանը շահագրգիռ է Սլովակիայի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովն այս համատեքստում համոզմունք է հայտնել, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի և քաղաքակրթության մի մասնիկն է և շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումները: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |