ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին եռօրյա այցով Երեւան կժամանի մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի Հանձնակատար Ալվարո Գիլ-Ռոբլեսը: Այցի հիմնական նպատակն է մասնակցել «Միջազգային փորձը եւ Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանության հեռանկարները» թեմայով սեմինարին, որի կազմակերպիչներն են Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ Հայաստանի Սահմանադրական դատարանը: Այցի ընթացքում Ալվարո Գիլ-Ռոբլեսը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
---