Վարդան Օսկանյան. Հայաստանին հնարավոր չէ մեկուսացնել առավել, քան այսօր19 դեկտեմբերի 2007 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագծի իրագործումը չի կարող հանգեցնել Հայաստանի առավել մեկուսացմանը, ինչպես պատկերացնում են Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայ-թուրքական հարաբերությունները. խնդիրներ եւ հեռանկարներ» լսումների ժամանակ ՀՀ ԱԺ-ում: «Հայաստանի միջազգային մեկուսացումն սկսվել է հայ-թուրքական սահմանի փակումից: Երկաթուղին չի կարող հանգեցնել առավել մեկուսացման, մենք արդեն մեկուսացած ենք աշխարհից»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Հիշեցնենք, որ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից, որոնք դեմ են Հայաստանը շրջանցող տարածաշրջանային նախագծերին: $400 միլիոն արժողությամբ նախագիծը ընհանուր մագիստրալով կապելու է Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Սկզբնական հաշվարկներով, նախագծի արժեքը կարող է հասնել $1 միլիարդի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |