ՀՀ-ում վավեր են միասեռականների ամուսնությունները՝ կնքված արտասահմանում![]() 3 հուլիսի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Այլ երկրների օրենսդրությամբ թույլատրվող միասեռականների ամուսնությունների գրանցումը հավաստող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավե՞ր են, թե՝ ոչ: PanARMENIAN.Net ն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Հարցմանը պատասխանել են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունից: Պարզվում է, որ, ըստ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 143 հոդվածի, ՀՀ քաղաքացիների միջև ամուսնությունները և ՀՀ ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են ՀՀ տարածքից դուրս՝ պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, ՀՀ-ում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում ՀՀ-ում վավեր են նաև օտարերկրյա քաղաքացիների միջև ՀՀ տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը: Ստացվում է, որ եթե ամուսնությունը գրանցվել է ըստ տվյալ երկրի օրենսդրության, ապա ՀՀ-ում այն վավեր է՝ անկախ ամուսինների սեռերից՝ լինի դա ավանդական՝ կնոջ ու տղամարդու, թե՝ 2 կանանց կամ 2 տղամարդկանց միություն, քանի որ օրենքի այս հոդվածում սեռերին անդրադարձ պարզապես չկա: Կարդացեք նաև՝ Հռոմի պապը եկեղեցուն միասեռականներից ներողություն խնդրելու կոչ է արել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |