Թուրքիայի մեթոդները քրդական խնդրի կարգավորման հարցում անհանգստացնում են Երեւանին

PanARMENIAN.Net - «Երեւանին անհանգստացնում է թուրք-իրաքյան սահմանի ներկա իրադրությունը եւ Թուրքիայի մեթոդները քրդական խնդրի կարգավորման հարցում»,- Երեւանում «Հայ-թուրքական հարաբերությունները. խնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Թուրքիան առանց ՄԱԿ-ի թույլտվության խախատել է ինքնավար պետության սահմանը: «Տվյալ քայլը չի կարող չանհանգստացնել հայկական կողմին: Հայաստանը` որպես Թուրքիայի հարեւան, որի հետ Անկարան հրաժարվում է բարելավել հարաբերությունները, չի կարող իրեն պաշտպանված զգալ»,- ընդգծել է Օսկանյանը:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին մոտ 300 թուրք զինվորականներ անցել են Իրաքի սահմանը եւ մի քանի կիլոմետր խորացել են սահմանամերձ լեռնային շրջաններում: Թուրքիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը հաստատել է Իրաքի տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախման փաստը: 24 ժամ անց թուրքական զորքերը վերադարձել են Թուրքիայի տարածք:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---