«Գահերի խաղի» վերջին սեզոնի էպիզոդների տևողությունը կարող է ավելանալ![]() 3 հուլիսի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուների՝ Con of Thrones խորագրի ներքո կայացած առաջին հանդիպմանը պարզվել է, որ 8-րդ եթերաշրջանը բաղկացած կլինի ընդամենը 6 սերիայից, բայց դրանցից յուրաքանչյուրի տևողությունը կլինի ավելի քան 80 րոպե: Այդ մասին ասել է հնչյունային ռեժիսոր Փոլա Ֆեիրֆիլդը: Նա նշել է, որ 7-րդ եթերաշրջանում կլինեն ստանդարտ 60-րոպեանոց սերիաներ՝ բացառությամբ 82 րոպե տևողությամբ եզրափակիչ մասից, հաղորդում է «Կինոպոիսկը» Deadline-ին հղումով: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |