ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ28 սեպտեմբերի 2002 - 20:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին: Այդ մասին «Թուրան» գործակալությանն է հայտարարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջեյմս Ստյուարտը: Նրա խոսքերով, Վաշինգտոնն այսուհետեւ էլ հակամարտության կարգավորման հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբից սպասում է այդ հարցում առաջնության եւ ակտիվության ցուցաբերում: Ընդ որում դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացին: «Ժողովրդավարացումը կամրապնդի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության, քաղաքակիրթ հասարակության եւ օրենքի գերակայության համար հիմքը»,-նշել է Ջեյմս Ստյուարտը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |