ՀՀ-ում կայանալիք ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի 274 դիտորդներ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ը մտադիր է դիմել ԵԱՀԿ երկրներին 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում ընտրական գործընթացներին հետեւելու համար գործուղել 24 հոգուց բաղկացած երկարաժամկետ առաքելություն: Ըստ ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի NEEDS ASSESSMENT MISSION REPOR զեկույցի, ընտրությունների օրը կարճաժամկետ դիտորդական առաքելություն կիրականացնեն 250 հոգի: Նախատեսվում է, որ երկարաժամկետ առաքելությունը կգործի 2008 թվականի հունվարի սկզբից: ԵԱՀԿ/ ՄԻԺԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները կհետեւսն նախընտրական արշավին, զանգվածային լրատվական միջոցներին թեկնածուների հասանելիությանը, թեկնածուների գրանցմանը, հնարավոր բողոքարկումների գործընթացին եւ ընտրություններին նախապատրաստվելու ընթացքին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---