ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացմանը20 դեկտեմբերի 2007 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում գալիք նախագահական ընտրություններին: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծեց, որ ԵՄ երկրներն ու Եվրոպական Հանձնաժողովը մեծ նշանակություն են տալիս Հայաստանում ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացմանը: Նախարար Օսկանյանը հավաստիացրեց, որ այսօր կան բոլոր պայմանները ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Նշելով, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները ընտրությունների պատշաճ կազմակերպման համար` նախարարը տեղեկացրեց, որ ընտրությունների դիտարկման բոլոր միջազգային կազմակերպություններն արդեն հրավերներ են ստացել դիտորդական առաքելություն անցկացնելու համար: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ, քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային այլ խնդիրներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |